Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:52 01-12-2025

Հնարավոր չէ չհակադրվել այսօրվա իշխանությունների քաղաքականությանը. Արշակ Սրբազան

Երկրի այսօրվա ղեկավարն ուզում է ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը և որևէ կերպ հավաքական կամ անձնական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությունը, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել՝ հնարավոր չէ։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ վտանգներ և ռիսկեր է պարունակում։ Հնարավոր չէ համաձայնել մի քաղաքական խմբակի մոտեցումների, քայլերի հետ, որը հետևողականորեն քարոզում է պատմական հիշողությունից հիշողությունից հրաժարում։ Այդ «Իրական Հայաստան»-ի հայեցակարգը դրա մասին է, այն է՝ հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն մեզ համար լինել թշնամիներ։ Սա անհեռատես քաղաքականություն է, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու»,- ասաց Արշակ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան