Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 10:52 01-12-2025

Շենգավիթում փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում. կատարվում են հետախուզական աշխատանքներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել:

Ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է:

Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա