copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:51 30-11-2025

Ընդդիմությունը Մադրիդում հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով Իսպանիայի վարչապետի հրաժարականը

Իսպանիայի ընդդիմադիր պահպանողական Ժողովրդական կուսակցությունը կիրակի Մադրիդում հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը, հայտնում է AFP-ն։

Հանրահավաքը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Սանչեսի կառավարությունը երկու անհաջողություն կրեց անընդմեջ. Սանչեսի աջակցությունը վայելող Իսպանիայի գլխավոր դատախազի դատապարտումը դատական գաղտնիքի խախտման համար և կոռուպցիայի գործով վարչապետի նախկին «աջ ձեռքի» ու նախարար Խոսե Լուիս Աբալոսի նախնական կալանավորումը։

«Իսպանիայում արդեն բավարար են նրանք, ովքեր իրենց մյուսներից վեր են դասում»,- հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոն՝ կոչ անելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Բացի այդ, Սանչեսն առնչվում է ընթացիկ դատական գործերի, որոնցում ներգրավված են, մասնավորապես, նրա կինը և եղբայրը։ Հանրահավաքում ելույթ են ունեցել նաև Մադրիդի քաղաքապետ, Ժողովրդական կուսակցության անդամ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան և նախկին վարչապետ Մարիանո Ռախոյը։ Ըստ Մադրիդի պրեֆեկտուրայի տվյալների, հանրահավաքին մասնակցել է մոտ 40 000 մարդ։

2018 թվականից պաշտոնավարող Սանչեսը բազմիցս հրապարակավ ներողություն է խնդրել իրեն առնչվող իրավական խնդիրների համար, սակայն խոստացել է հրաժարական չտալ մինչև ընթացիկ խորհրդարանական ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։ Նա դատապարտել է աջերի և ծայրահեղ աջերի կազմակերպած հարձակումները, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն թուլացնել իրեն։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ