copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 14:14 30-11-2025

Ուկրաինան և Նորվեգիան պայմանավորվել են անօդաչուների համատեղ արտադրություն սկսել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան և Նորվեգիան համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր համատեղ արտադրելու շուրջ։

«Ուկրաինան և Նորվեգիան համատեղ կարտադրեն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Նորվեգիայի պաշտպանության նախարարի հետ։ Հաջորդ քայլը 2026 թվականին փորձնական արտադրական գծի արագ տեղակայումն է և միաժամանակ աշխատանքը հզորությունների հետագա ավելացման ուղղությամբ»,- գրել է Շմիգալը իր Telegram ալիքում։