Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 20:30 29-11-2025

12 աշակերտների մեջ էլ գտնվեց մի դավաճան Հուդա․ հարցում՝ Փաշինյանի և եպիսկոպոսների հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ:

Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Նշենք, որ իշխանամերձ լրատվամիջոցներն օրերս շրջանառեցին հայտարարություն։ Ըստ այդ հրապարակումների՝ եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Oragir․News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք վերաբերում 8 եպիսկոպոսների նամակին և Փաշինյանի հետ հանդիպմանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ եկեղեցու դեմ դուրս գալն անընդունելի է, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Որ ճիշտն ասեմ ո՛չ էնա մարդ, ո՛չ էն, բայց ամեն դեպքումմ եթե ժողովրդի լավն եք ցանկանում, էրկուսին էլ մաքրել, հանել ժողովրդի մեջից։ Այդ նամակն էլ չեմ կարդացել»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն կասկածելի է։

«Ընդհանրապես Փաշինյանի ցանկացած գործողություն շատ կասկածելի է, պառակտել հասարակությունը, եկեղեցին։ 13 աշակերտների մեջ գտնվեց մի դավաճան Հուդա։Մարդը ընդունակ ա դավաճանելու, առավելևս մեր պատմության մեջ դա ցավալի և հաճախ հանդիպող դեպք ա»,- նշեց նա։

«Անկեղծ ասած նորություններին էնքան էլ չեմ հետևում, բայց եկեղեցու դեմ ոչ մի բան էլի, ես չեմ ընդունում։ Չեմ կարդացել այդ նամակը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին