Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:35 29-11-2025

Գյումրիի Բագրատունյաց օղակին հարող մայթը նորոգումից հետո էլի նորոգման կարիք ունի

Արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները դժգոհություն են հայտնում, որ Գյումրիի Բագրատունյաց օղակին հարող մայթը նորոգոմից հետո կրկին անբարեկարգ վիճակում է և կրկին նորոգման կարիք ունի։ Խնդիրն այն է, որ տեղադրված սալիկները ջարդուփշուր են եղել։

Նշենք, որ Բագրատունյաց օղակի մայթերի սալիկները ընդամենը օրեր առաջ են շարվել, պատվիրատուն` Գյումրիի քաղաքապետարանն է։

Հայտարարված շինմրցույթին 3 ընկերություն է հայտ ներկայացրել, մրցույթը շահել են «ՇԻՆ ՊՐՈԵԿՏ ԳՐՈւՊ» և «Ա.Ա.Մ. 33» ՍՊԸ-ները`մոտ 22 մլն դրամով:

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ պատվիրատուից` Գյումրիի քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանից։

«Երբ դեռ գործը ավարտին չի հասել, էդ ով կարող է ասել, որ խախտում է եղել։ Մարդիկ գործ կենեն, տրամբովկա են էրել ջարդել է, ջարդածները փոխել են։ Շինարարը երբ հանձնեց, էդ վախտ կերևա էֆեկտն ու դեֆեկտը։ Զակազչիկը կոմունալ բաժինն է, ես էդ մասին չեմ խոսա, որովհետև ընթացքի մեջ է»,- հայտարարեց Չադրյանը։

Քաղաքապետարանի պաշտոնյան ասում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

«Ինչխոր շենք սարքես, հլը առաջին հարկը չսարքած մարդկանց մեղադրես, որ կռիշը չկա։ Ով է ըսել, որ խախտում կա, էդ ով է էդ մասնագետը, որ որոշել է։ Ամեն օր շինարարը ընձի աչյոտ կուդա, ամեն ինչը կոնտրոլի տակ է»,- վստահեցրեց պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն