Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:14 28-11-2025

ՀԱՊԿ անդամ այլ երկրներ կա՞ն, որոնք ԵՄ-ի հետ այսպիսի համաձայնագիր են ստորագրել․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե որ երկրները նման համաձայնագիր ունեն ԵՄ–ի հետ, արդյոք նրանց թվում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, և ԵՄ-ի հետ ռազմական բլոկի համագործակցությունը կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում։

«Ի՞նչն է խանգարում ՀՀ–ին, որ մասնակցի նման նախաձեռնություններին, սակայն նման պայմանագրերի կնքումը պարտադիր չլինի»,- փոխնախարարին հարց ուղղեց Մինասյանը։

Ի պատասխան Կոստանյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է քաղաքացիական առաքելության իրականացում, և այս դեպքում խոսքը վերաբերում է ԵՄ–ին մեր կողմից աջակցության մասին։

«Մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելությունների մասնակցությանը։ Ինչ վերաբերում է նրան, թե էլ որ երկրներն են միացել համաձայնագրին, ապա Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան ունեն ԵՄ-ի հետ նմանատիպ պայմանագրեր։ ՀԱՊԿ–ն նման համաձայնագրեր չունի ԵՄ–ի հետի։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել իրավապայմանագրային բազա` ընդլայնելու մեր համագործակցությունը ԵՄ–ի հետ, ու չգնալ հատուկ որոշումների կայացման ուղով»,- հայտարարեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում