copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:42 27-11-2025

Սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները ագրեսիվ վարք ունեն․ նրանք տեղի ունեցածի ազդեցության տակ են

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները գտնվում են «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում, որտեղ առաջին հերթին ստանում են հոգեբանական, իսկ նրանցից մեկը նաև հոգեբուժական աջակցություն:

24News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:

«Դեռ շատ դժվարություններ ունեն երեխաները, դեռևս հարմարվելու խնդիր կա, ուսումնասիրության փուլում ենք, պիտի հասկանանք՝ ինչ է կատարվում նրանց հետ: Նրանք տեղի ունեցած դեպքի ազդեցության ու տպավորության տակ են»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացել, ապա նոյեմբերի 2-ին սպանված էր հայտնաբերվել 3-ամյա Տիգրանը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ փոքրիկին խեղդելով սպանել է նրա հայրը, ապա, տեղից տեղ տեղափոխելով, թողել էր հարևան երկու գյուղերի դաշտերում:

Միրա Անտոնյանը նաև նշեց, որ երեխաները դպրոց չեն հաճախում, և որ դա իրականում ամենահեշտ լուծելի հարցն է, մինչև այդ, ավելի դժվար խնդիրները պիտի լուծվեն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում