copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:50 30-01-2023

Նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են․ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ Իրանի մասին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Իրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն ահաբեկչություն է որակել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Փաշազադեն այս մասին ասել է հարձակման ժամանակ սպանված Օրխան Ասկերովի հուղարկավորության արարողության ժամանակ։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության և ազգային միասնության առկայության մասին»,- ասել է նա։

Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանը միշտ եղել և մնում է հանդուրժող պետություն։ «Բայց ես շատ ցավում եմ, որ Ադրբեջանի դեմ հարևան պետության թշնամական գործողությունների արդյունքն այն է, որ այսօր Հակոբյաններին բերում են սրբավայրեր, մեր սահմաններին տանկեր են բերում ու շարում՝ հայտարարելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է»,- ասել է նա։

Փաշազադեն միևնույն ժամանակ նշել է, որ Իրանում բնակվում է «մոտ 40 միլիոն ադրբեջանցի, ովքեր տառապում են երկրում գործող ռեժիմից»։

«Իրանից նահատակ ենք բերել, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչություն է։ Հարցը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին