copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:40 27-11-2025

Հերթը հասավ «Շոկո»-ին, բայց այս անգամ ոչ թե «88» կդառնա, այլ՝ «Ծիրան»

Ինչպես արդեն հայտել ենք, Հայաստանի տարբեր շրջաններում մեկը մյուսին հերթ չտալով փոքր ու միջին սուպերմարկետներ են փակվում, որոնց փոխարեն սկսում է գործել «88» անվանումը կրող սուպերմարկետների ցանցը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հերթը հասել է նաև Երևանում գործող «Շոկո» սուպերմարկետների ցանցին, բայց այս անգամ այն ոչ թե «88» անունը կկրի, այլ՝ «Ծիրան»։

Հիշեցնենք, որ «Ծիրան» սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Գործարքը տեղի էր ունեցել 2025 թ.-ի փետրվարին։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ Գորիսում գործող «Շանե» սուպերմարկետը դադարեցրել է գործունեությունը՝ իր տեղը զիջելով «88» անվանումը կրող սուպերմարկետների ցանցին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույն ճակատագիրն է սպասվում նաև «Արարատ» սուպերմարկետին, որը, ըստ ամենայնի, շուտով նույնպես կփակվի։


© ORAGIR.NEWS https://oragir.news/ru/material/2025/11/13/176296

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել