Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:52 26-11-2025

Արսեն Թորոսյանը Իտալիայում խոսել է եկկողմ հարաբերությունների պահպանման ջանքերի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել է Cometa կենտրոնի կողմից կազմակերպված «Օժանդակություն և տեղական բարեկեցություն» թեմայով գիտաժողովին և հանդես եկել ելույթով։

Խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների և ընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի մասին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ արդյունավետ համագործակցությունը զարգացել է ամուր գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

Միաժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներին ինչպես նաև զբաղվածության, ժողովրդագրության ռազմավարություններին, որոնց նպատակն է ունենալ մարդակենտրոն, ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ։

Ամենից շատ դիտված