Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 26-11-2025

Չոքացրել են մինչև ներքև, գլուխդ չես կարողանում բարձրացնել, արժանապատիվ խաղաղություն չկա․ հարցում

Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություներին, «խաղաղության» գործընթացին, ասել է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք հասկանում արժանապատիվ խաղաղություն ասելով»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հայաստանում հիմա ոչինչ արժանապատիվ չէ, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Ենթարկվել»,- պատասխանեց քաղաքացներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարովի բան է։ «Տենց բան գոյություն չունի մեր երկրում, որտեղ եք տեսնում արժանապատիվ խաղաղություն, որն ա դրա իմաստը էդ հնարովի բաների, էդ ստախոսությունների»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե ստիպում են զիջումների գնալ, այդտեղ արժանապատիվ խաղաղություն չի կարող լինել։ «Եթե ձեզ ստպում են Սահմանադրությունը փոխել, ասում են՝ Արարատը չպիտի երևա, ասում են՝ էս տարածքները մերն ա, եթե ստիպում են, չոքացրել են, իջացրել են մինչև ներքև, դու գլուխդ չես կարողանում բարձրացնել, էդտեղ արժանապատիվ բան չկա»,- ասաց նա։

«Դա այն խաղաղությունն է, որը ձեռք է բերեվել առանց վնասների, առանց ոտնձգությունների։ Դա շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ կարևոր է,»,- պատաասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ