Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:50 26-11-2025

Իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի բացահայտ գործիքի, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ են գործադրում

Մենք չէինք կարող չօգտվել օրենքով սահմանված մեր նաև այս լիազորությունից և ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել և քաղաքական-հասարակական մտքի, վերլուծական և փորձագիտական գնահատականների, նաև իրավական հիմքերի առկայությամբ ներկայացնել այն խնդիրները, որոնք այսօր ծանր հարված են հասցնում մեր պետության հիմքերին, ժողովրդավարությանը և ավելի ծանր հարված են հասցնում առանց այն էլ տիրող ցածր բարոյահգեբանական մթնոլորտի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված՝ քաղբանտարկյալների թեմայով քննարկմանմեկնարկին ասաց ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է, որ լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, որը դրսևորվում է, ինչպես մենք տեսնում ենք, անարդար դատավճիռներով, աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ: Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի: Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրականության վերջնական տապալմանը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից