copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 18:47 26-11-2025

ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խոշտանգումների արգելքը խախտելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2013-ի մայիսի 1-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում իրականացված ցույցերի ընթացքում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած Իբրահիմ Աքանի գործով Թուրքիային մեղավոր է ճանաչել։

Նշվում է, որ այդ օրը Աքանը ցանկացել էր ընդամենը քայլել Թաքսիմի հրապարակով, բայց հայտնվել էր ոստիկանության կիրառած բիրտ գործողությունների թիրախում. արցունքաբեր նռնակը պայթել և հարվածել էր վերջինիս աչքին, ինչի հետևանքով քաղաքացին աչքն ամբողջությամբ կորցրել էր ու 33 տոկոսով դարձել հաշմանդամ։

Տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր իրավական ատյաններ դիմելուց և հաջողություն չունենալուց հետո 2017-ին Աքանը Թուրքիային դատի էր տվել արդեն ՄԻԵԴ-ում։ Եվրադատարանը որոշում է կայացրել 8․5 տարի անց, որով Թուրքիան Աքանին պարտավորվում է վճարել 13․500 եվրո, որից 12․500-ը որպես բարոյական փոխհատուցում, իսկ 1000-ը՝ դատական ծախսեր։

Դատարանի վճռում ասվում է, որ Թուրքիան խախտել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան