copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 22:27 26-11-2025

Շրջանառվում է Թուրքիայի դեմ «3+1» պաշտպանական գծի գաղափարը. հունական մամուլ

Հունական մամուլը գրում է, որ Թուրքիայի ռազմական կարողությունների աճը և Արևելյան Միջերկրականում նրա ակտիվացումը Հունաստանին , Իսրայելին և Կիպրոսին ԱՄՆ-ի աջակցությամբ «3+1» պաշտպանական գիծ ձևավորելու քննարկումների են մղել։

Հունական «Sigma Live»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան «FDD» ուղեղային կենտրոնի զեկույցում նշվում է, որ Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխում է իր օգտին։

Հունական մամուլը նկատում է, որ Թուրքիայի տեղական արտադրության պաշտպանական համակարգերի, ԱԹՍ-ների, երկար հեռահարության հրթիռների և հակաօդային համակարգերի զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում Աթենքում և Թել Ավիվում։ Էգեյան ծովում վերջերս արձանագրված լարվածությունները նույնպես ներկայացվում են որպես Թուրքիայի ազդեցության աճի հետևանք։

Վերլուծություններում նշվում է, որ «3+1» ձևաչափի կենտրոնում էներգետիկ անվտանգությունն է և Արևելյան Միջերկրականի գազային հաղորդուղիները, սակայն ընդգծվում է՝ տարածաշրջանի իրական որոշիչ դերակատարը շարունակում է մնալ Թուրքիան։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան