Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 25-11-2025

Ավինյանն էդքան հասկացողություն չունի, որ աղտոտված օդի համար մեղավոր զգա․ հարցում

Օդի աղտոտվածության խնդիրը մայրաքաղաքում շարունակում է մնալ արդիական։ Չնայած նրան, որ Տիգրան Ավինյանը պնդում է, որ տեղադրված օդի որակի չափիչ սարքերը ցույց են տալիս, որ Երևանում օդի աղտոտվածությունը չի գերազանցում նորման, հակառակ ցուցանիշներն են ցույց տալիս շվեյցարական IQAir ընկերությունը։

Նախօրեին Ավան-Առինջում օդի աղտոտվածության մակարդակը 708 էր, ինչը վտանգավոր է օդի որակի ինդեքսի (AQI) սանդղակով: Ըստ սանդղակի տվյալների՝ այն այս պահին ամենաբարձրն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Տիգրան Ավինյանն իր հոգու խորքում մեղավոր զգո՞ւմ է աղտոտված օդի համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Տիգրան Ավինյանը մեղավոր ու պատասխանատու է աղտոտված օդի համար, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Ոչ, որովհետև էդքան ինքը հասկացողություն չունի, որ մեղավոր զգա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Տիգրան Ավինյանը մեղավոր է շատ բաների համար։ «Տիգրան Ավինյանը կարծում եմ մեղավոր է շատ բաների համար, բայց թե ինչ ա ինքը կարծում, չգիտեմ»,- նշեց նա։

«Չգիտեմ, բայց ես մեղավոր զգում եմ մեր ժողովրդի առողջության համար։ Շատ աղտոտված ա օդը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում