copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:08 25-11-2025

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։

Նախարարը նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։

Քննարկվել են համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմին, տնտեսական գործընթացների

զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականին Ղազախստանում։

Նիստին զեկույցներով հանդես են եկել նաև ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Յուրի Գորլովը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Այդարբեկ Սապարովը, Ղրղզստանի ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարի տեղակալ Բակիտ Տորաբաևը և ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։ Նիստին ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
14:09 Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից
13:37 Մենք Արգենտինայի հետ հավասարը հավասարի պես պայքարեցինք․ Կաբո Վերդեի դարպասապահ