copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:05 24-11-2025

Քննարկվել են զբաղվածության և ներառականության ոլորտներում Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն ու փորձի փոխանակումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ։

Քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։

Այս համատեքստում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր խմբային տների կառուցման, զբաղվածության և ներառականության ապահովման ոլորտներում Իտալիայի հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիին ներկայացրել է խոցելի խմբերի համար իրենց երկրում իրագործվող պետական ծրագրերը` նշելով որ արդյունավետության հիմքում պետության և համայնքների փոխգործակցությունն է։

Զրուցակիցները հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերի հիմքում շեշտադրել են հավասար հնարավորությունների և պայմանների, մատչելի միջավայրի և տարբեր ոլորտներում նրանց մասնակցության ապահովումը՝ ստեղծելու առավել բարեկեցիկ ու ներառական միջավայր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրից բխող գործողությունների իրականացման ընթացքն ու հետագա անելիքները։ Հուշագիրը ստորագրվել է Երևանում կայացած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով համաժողովի շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ