Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:56 24-11-2025

Հյուսիսային պողոտայում ապօրինի կանգնակներ են տեղադրվել․ Oragir.News-ին թույլ չէին տալին նկարահանել

Վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարածված է դարձել ապօրինի կանգնակների տեղադրումը՝ հատկապես կարմիր գծերով նշված տարածքներում։ Դրանք սովորաբար օգտագործվում են տարածքը «պահելու» կամ մեքենաների բնական հոսքը վերահսկելու համար, սակայն նման գործողությունները խախտում են Երևանի կայանման կանոնները և հանգեցնում հանրային տարածքների ոչ նպատակային օգտագործման։

Այս երևույթին Oragir.News-ի նկարահանող խումբը բախվել է նաև այսօր՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ նկարահանել է կարմիր գծերի վրա տեղադրված մի շարք կանգնակներ, սակայն նկարահանումը չի անցել առանց միջադեպի։

Նկարահանման ընթացում մի տղամարդ մոտեցել է Oragir.News-ի նկարահանող խմբին, փորձել է խոչընդոտել աշխատանքին և նույնիսկ հեռացրել կանգնակները՝ հավանաբար փորձելով թաքցնել դրանց առկայությունը։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը