copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:59 04-03-2023

Ինչու են զոհաբերում Պապիկյանին

Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում, քաղաքական-հասարակական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում Սուրեն Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության մասին։

Նկատենք, որ Պապիկյանը պաշտոնանկ չեղավ ոչ թշնամու ռազմական ագրեսիաներից հետո, ոչ էլ կացարանի հայտնի հրդեհի դեպքից հետո։ Իրականում Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության պատճառը այլ է։

Բանն այն է, որ տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ իշխող քաղաքական ուժի ներսում ՊՆախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ արշավ է իրականացվում։

Եվ քանի որ թիմի ղեկավարը սիրում է ինտրիգներ, տուրք է տալիս ներթիմային խժդժություններին, ավելին այդ պատճառով պատրաստ է երկրի կարևորագույն պաշտոնյաներին պաշտոնանկ անել, շարքային ՔՊ-ականները ոգևորված ակտիվ գործի են անցնում։

Իսկ Պապիկյանի դեպքում խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև թիմում նրան համարում են Փաշինյանին մրցակից՝ իրավահաջորդ, փոխարինող, հետևաբար՝ դա բավարար է, որպեսզի նրան «զոհաբերեն»։

Պապիկյանի առումով քիչ թե շատ լուրջ դրական ընկալում կա թե թիմի ներսում, թե դրսում, այդ թվում՝ հանրության շրջանում նա ավելի հավասարակշռված, լուրջ պաշտոնյայի համբավ ունի՝ քիչ թե շատ մարդկային և պրոֆեսիոնալ որակներով օժտված։

Այլ հարց է, որ այսօր պաշտոնյայի, գործչի կերպարը այնքան է նսեմացվել, նշաձողն այնքան է իջեցվել, որ Պապիկյանն այս ֆոնին առանձնանում է։

Ինչևէ, մեր աղբյուրները պնդում են, որ Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության պատճառը հենց ներթիմային պայքարն է, «նրա ոտքի տակը ինտենսիվ փորում են, որպեսզի մտքով չանցկացնի անգամ ՆՓ-ին փոխարինելու մասին»։

Թերևս պատահական չէ, որ Պապիկյանի դեմ պայքարի, պաշտոնանկության լուրերի ֆոնին այժմ տարածվում է նրա բնակարան գնելու մասին պատմությունը։ Ամենևին էլ կասկածի տակ չդնելով տեղեկության իսկությունը՝ ընդամենը զարմանալի է դրա արտահոսքի ժամանակահատվածը, և թե ինչու Պապիկյանը, չէ՞ որ նմանատիպ և էլ ավելի կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքներ այլ ՔՊ-ականներ ևս կարող են ունենալ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին