Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:45 24-11-2025

Չգրանցված սարքավորումները կապամոնտաժվեն. Ավինյանը զգուշացրեց

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է սուրճի և վճարային տերմինալների ավտոմատ սարքավորումների տեղակայմանը։

«Մենք տեսնում ենք բոլոր ավտոմատ սարքավորումները՝ և՛ գրանցվածները, և՛ չգրանցվածները։ Գրանցվածները ամեն ամիս վճարում են քաղաքապետարանին տուրք, չգրանցվածները չեն վճարում, հետևաբար՝ ենթակա են ապամոնտաժման»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ մնացել է 1043 չգրանցված սարք, և նա հանձնարարել է բանակցել, քննարկել, պարզել՝ քանիսն են պատրաստ օրինական դաշտ անցնել։ Չգրանցվածները, որոնք չեն ցանկանա օրինականացվել, առհասարակ ապամոնտաժվելու են։

«Դե լավ, ասենք՝ տարին ավարտվեց։ Էլ ինչքա՞ն դիմանանք։ Ինչ-որ վերջնական որոշում պետք է կայացվի։ Իսկ մյուսները, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրենք ի՞նչ են՝ մեղավոր, պատժվա՞ծ։ Ինչու ենք թույլ տալիս սա»,- հավելել է քաղաքապետը:

Նրա խոսքով՝ նոր համակարգով այդ սարքավորումների մասին ողջ տեղեկատվությունն արդեն տեսանելի ու հասանելի է։

«Ընդամենը խնդրում եմ՝ 1-2 շաբաթվա ընթացքում թարմացրեք, տեսեք՝ ուզում են ապարատները մնան, թե ապամոնտաժվեն»,- եզրափակել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ