copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:45 23-11-2025

Նիգերիայում առևանգված 303 աշակերտներից 50-ը փախել են

Նիգերիայի հյուսիս-կենտրոնական մասում գտնվող կաթոլիկ դպրոցից առևանգված 303 աշակերտներից հիսունը փախուստի են դիմել և այժմ իրենց ընտանիքների հետ են, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես նշել է Նիգերի նահանգի Քրիստոնեական ասոցիացիայի նախագահ և դպրոցի սեփականատեր, հարգարժան Բուլուս Դաուվա Յոհաննան, 10-18 տարեկան աշակերտները կարողացել են փախչել առանձին-առանձին՝ ուրբաթից մինչև շաբաթ ընկած ժամանակահատվածում։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ 253 աշակերտ և 12 ուսուցիչ դեռևս գտնվում են առևանգողների մոտ։

Աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին առևանգվել էին զինված անձանց կողմից, որոնք ուրբաթ օրը հարձակվել էին Սուրբ Մարիամի դպրոցի վրա՝ հեռավոր Պապիրի համայնքում, Նիգերի նահանգում։

Մինչև այժմ որևէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, իսկ իշխանությունները հայտնել են, որ երեխաների փրկության համար ներգրավվել են մարտավարական ստորաբաժանումներ և տեղական որսորդներ։

Նիգերի նահանգում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել չորս օր անց այն բանից հետո, երբ հարևան Կեբբի նահանգի Մագա քաղաքում նմանատիպ պայմաններում առևանգվել էին 25 աշակերտ։ Երկու նահանգներն էլ գտնվում են Նիգերիայի հյուսիսային շրջանում, որտեղ տասնյակ զինված խմբեր մարդկանց առևանգում են փրկագին ստանալու նպատակով։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան