copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 17:52 23-11-2025

Խամենեիի վրա մահափորձ են պատրաստվում իրականացնել. Իրանի հետախուզություն

Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեր են կատարում Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին սպանելու համար, գրում Է ISNA-ն:

Սպառնալիքները, Խաթիբի խոսքով, ներառում են հնարավոր «մահափորձեր և հարձակումներ», քանի որ Խամենեին Իսլամական Հանրապետության հենարանն է: Իրանի հակառակորդների նման մտադրությունները հազվադեպ էին մինչև հունիսին Իրանի և Իսրայելի միջև պատերազմը, սակայն հետախուզության նախարարը հիշեցրել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը թիրախավորել է երկրի պաշտոնյաներին և միջուկային օբյեկտներին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելը բախվել է «սեփական գերատեսչություններում Իրանի օգտին ներթափանցման և լրտեսության համաճարակի»` վկայակոչելով Իսրայելի ռազմաօդային ուժերի սպայի վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը։ Սպան մեղադրվում է Թեհրանի օգտին լրտեսության համար:

Խաթիբը նշել է, որ Իրանին են փոխանցվել գաղտնի միջուկային և անվտանգության վերաբերյալ առանձնապես արժեքավոր փաստաթղթեր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ