copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:09 23-11-2025

Երևանում՝ Հայ-արգենտինական դպրոցին հարակից տարածքում, 16-ամյա տղան կատակելիս պատահմամբ դանակահարել է 13-ամյա տղային. shamshyan.com

Նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Բաղիյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 13-ամյա Հ․ Ն․-ն է։

Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում նստած, ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում, ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է Հ․ Ն․-ի աջ ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ