Խորագիր 9 ամիս առաջ - 20:00 22-11-2025

Խորագիր. Վաղարշապատը և քաղաքական ցածր մակարդակը, ինչ չի ասում Սերժ Սարգսյանը, ով գնաց Բաքու

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայացած ՏԻՄ ընտրությունները և դրա արդյունքների ամենատարբեր շահարկումները, ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմության պարտության պատճառները, քաղաքական ուժերի ցածր ներկայացվածությունը, հայ փորձագետների Բաքու կատարած այցին։

Անդրադարձել է կատարվել նաև Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին և դրա դրվագներից մեկին, որի մասին ոչ ոք չի խոսում։

«17 թվականի վերջից սկսած՝ ինչ-որ պաշտոնների սկսեցին նշանակվել Քոչարյանին շատ հավատարիմ մարդիկ, օրինակ՝ Ալեքսան Հարությունյանը, հիշո՞ւմ եք այդ նշանակումները։ Եվ բոլորը վստահ են, որ Քոչարյանը հետ է գալիս իշխանություն: Այո, ճի՞շտ եմ ասում, բայց հետո չեկավ չէ՞ ինքը իշխանության։ Չեկավ, հիմա օրինակ դրա մասին ինչո՞ւ էդ մարդիկ չեն խոսում։ Ու ես կարծում եմ, որ սա է բանը, որ իրենք ունեցել են պայմանավորվածություն, որ հետո պետք է իշխանությունը ինքը հետ փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, բայց սարքել են հեղափոխություն և տվել են ուրիշ մարդու, ու դրա համար է, որ այդ անձնական անձնական թշնամանքը այդպես հասնում է եսիմ որտեղ»,- նկատում է Գևորգ Էմին-Տերյանը։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը