Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չտալու համար պատարագը մատուցող հոգևորականներին x գումար են տալիս: Այս մասին գրում է
Aysor.am-ը։
«Գոնե համոզմունքով անեին, ոչ թե գումարի դիմաց: Թեկուզ գաղափարապես, ամոթ է ասել, միացած լինեին Նիկոլին, բայց փողի դիմաց չանեին: Ինձ ասացին՝ վարչապետը նախապայման է դնում իր գնալու համար, որ պատարագի հատվածում թեմի առաջնորդի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները չհնչեցվեն: Չգիտեմ՝ ով է դա իրեն ուղղորդել, բայց եթե քահանան թեմի առաջնորդի և կաթողիկոսի անունները պատարագին չի հնչեցնում, լուրջ կանոնական խախտում է: Այսինքն՝ այդ քահանան դառնում է հերձվածող»,- լրատվամիջոցին ասել է Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր այդ քայլով հոգևորականներին դրդում է մեղքի.
«Մայր Աթոռը էդ քահանային հիմա ի՞նչ անի: Կարգապահական հանձնաժողովը, երբ այդ հարցը քննում է, քահանան կարող է ներողություն խնդրել ու փորձել հետ գալ, որ ՄայրԱթոռը այդ դեպքում կարգալույծ չանի, բայց եթե այդ ընթացքի մեջ հաստատուն է, Մայր Աթոռը պիտի պարտադիր կարգալույծ անի: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ Մայր Աթոռը կարգալույծ անի»:
Ի դեպ՝ քահանաներին գնելու մասին մամուլում խոսել էր նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նրան հասած տեղեկությունների համաձայն՝ 500.000 դոլար են փոխանցել Հովհաննավանքի նախկին քահանային՝ իբրև թե վանքը նորոգելու համար: Տեր Ահարոնի խոսքով՝ 5 միլիարդ դրամ գումար է դրված քահանաներին «գնելու» համար:
Առավել մանրամասն՝
սկզբնաղբյուր կայքում․