Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:10 21-11-2025

Փաշինյանը՝ «ազգային առաջնորդ», Ղուկասյանի որդին կալանավորվեց, ովքեր են Բաքու գնացել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Երևանից չարտերային չվերթով ժամանել են Բաքու: Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ հայկական ավիաուղիների ինքնաթիռը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ է վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ Բաքու ժամանած հայկական պատվիրակության կազմը․ նրանք են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը և իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Այս այցի համար Հայաստանի կառավարությունը հարկատուների վճարած գումարներից 17 մլն 550 հազար դրամ էր հատկացրել։ Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, որտեղ նշվում է. «Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, որն ուղեկցվել էր սկանդալով․ պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը. աղմուկ բարձրացավ, հայկական կողմից արձագանքեցին՝ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի: «Հայ-ղազախական հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասված է մեր ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Անշուշտ, այս որոշումը կամրապնդի երկու երկրների բարեկամությունը և բազմապլանային համագործակցության նոր փուլ կբացի», - ասել է Տոկաևը՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Փաշինյանը և Տոկաևը Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն։ Երկկողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր և փաստաթղթեր։ Տոկաևի խոսքով՝Ղազախստանը ցանկանում է օգտվել ТRIPP-ից։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման համար։ «Ղազախստանը աջակցում է տրանսպորտային տարանցիկ ասպարեզում Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Մենք նաև հաստատում ենք «Խաղաղության և բարգավաճման ТRIPP ուղուն» մասնակցության մեր շահագրգռությունը», - ասել է նա։

Տոկաևը միևնույն ժամանակ նշել է, որ ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է բերել Հայաստանին և նոր խթան հաղորդել պետական ​​կառուցվածքի վերածննդին բոլոր ոլորտներում։ «Ձեր հեռատես ղեկավարության շնորհիվ Հայաստանը բռնել է կայուն զարգացման ուղի և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Այն նաև օրինակ է ծառայում իր խոհեմ և պատասխանատու դիրքորոշմամբ ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Դուք կայացրել եք անսովոր և համարձակ որոշում շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում։ Վերջին հաշվով, սա շատ արժեքավոր որոշում էր, որը օգուտ բերեց հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ բարեկամական, եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղության և կայուն զարգացման ուղին։ Այս հարցում ձեր պատմական վաստակը մեծ է։ Կցանկանայի նշել, որ դուք նշանակալի դեր եք խաղացել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված խաղաղության համաձայնագրի խթանման գործում»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը նաև հայտարարել է, որ երկկողմ միջպետական ​​հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։ «Հաշվի առնելով Ձեր մեծ ներդրումը և ղազախա-հայաստանյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու նվաճումները՝ այսօր ես որոշեցի Ձեզ պարգևատրել Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևով՝ «Ոսկե արծվի» շքանշանով։ Սա մեր անսասան եղբայրության, փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ ընդհանուր ձգտումների վառ խորհրդանիշն է»,- նշել է թյուրքալեզու պետության առաջնորդը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը