Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:30 20-11-2025

17.5 մլն դրամ՝ Բաքվում կլոր սեղան-քննարկմանը 5 հայ փորձագետ ուղարկելու համար

Նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետ կմասնակցի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության չզեկուցվող որոշումներից մեկով։

Նշվում է, որ հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու նպատակով կհատկացվի 17 մլն 550 000 դրամ։

Նշվում է, որ անհրաժեշտ է Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպել։

Ընդգծվում է, որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ: