Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:35 20-11-2025

COP31-ը կկայանա Թուրքիայում

Ավստալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտնել է, որ իրենք տվել են իրենց համաձայանությունը, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COP31-ի գագաթնաժողովը 2026-ին կայանա Թուրքիայում։

Նշենք, որ վերջին շաբաթներին պարզ չէր, թե որ երկրում կկայանա COP31-ը, քանի որ դրա անցկացման համար հայտ էին ներկայացրել թե՛ Թուրքիան, և թե՛ Ավստրալիան։

Ալբանեզը մասնավորապես նշել է, որ COP31-ը կանցկացվի Թուրքիայում, բայց Ավստրալիայի կլիմայի նախարարը կնախագահի գագագթնաժողովը։ Ավստրալիայի վարչապետը դա որակել է որպես մեծ հաղթանակ երկու երկրների համար։

Նման որոշումը քննադությունների տեղիք է տվել Խաղաղօվկիանոսյան մյուս երկրների կողմից։ Մասնավորապես Պապուա Նոր Գվինեայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ գոհ չեն ու հիասթափված են, որ այդպես է ստացվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիան առաջարակել է համատեղ անցկացնել կլիմայական գագաթնաժողովը, բայց Ալաբենսը նշել էր, որ այն համատեղ կազմակերպելը տարբերակ չէ։

Ermenihaber