Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:24 20-08-2025

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում։ Նշվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ռյուտեն մասնավորապես նշել է.
«Այս կարևոր գագաթնաժողովը հյուրընկալելու համար ցանկանում եմ շնորհակալություն հյատնել Թուրքիային։ Վերջինս ավելի քան 70 տարի եղել է ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը և անգնահատելի ներդրում ունեցել մեր ընդհանուր անվտանգության գործում»։

Ի հավելումն վերոնշյալի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ հաջորդ գագաթնաժողովում առաջնորդները կշարունակեն ՆԱՏՕ-ն դարձնել ավելի ուժեղ, արդար և զսպող դաշինք, որը կարող է արձագանքնել անվտանգությանը սպառնացող ճգնաժամային սպառնալքիներին։

Ermenihaber