Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 11:59 20-11-2025

Ով չի կապում իրեն ՀՀ-ի հետ, չվճարենք․ 2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի

2026 թ–ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից․ նախագիծը հաստատվեց կառավարության հերթական նիստում։

«Մենք նկատել ենք, որ այս նպաստը շատ ընտանիքների կողմից հաճախ ծառայում է ոչ իր նպատակին։ Ունենում ենք դեպքեր, երբ հատկապես 5–րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար, ապա շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու համար։ Այդ պատճառով կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500 հազար դրամ նպաստ»,– նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Անդրադարձ կատարվեց նաև այն երեխաներին, որոնց ծնողները ՀՀ քաղաքացիներ են, սակայն երեխաները ծնվում են Հայաստանից դուրս, ստանում են այլ երկրի քաղաքացիություն, բայց մինչ այս հնարավոր էր լինում ստանալ միանվագ նպաստը։ Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ ևս կարգավորում են տվել, Փաշինյանն էլ պնդեց՝ ովքեր իրենց Հայաստանի հետ չեն կապում, նրանց չպետք է վճարեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ