Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:55 19-11-2025

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին. Պեսկով

Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում դադարն առաջացել է Կիևի մեղքով։

«Դադարը ծագել է, ըստ էության, Կիևի ռեժիմի՝ այդ երկխոսությունը շարունակելու ցանկության բացակայության պատճառով»,- ասել է Պեսկովը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նորություններ չկան։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն անհրաժեշտության դեպքում կարելի է արագ կազմակերպել:

Սակայն, նրա խոսքով, այն աշխատանքը, որը պետք է նախորդի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը, այս պահին դեռ արված չէ։