copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 18:24 19-11-2025

Ադրբեջանը շահագրգռված է TRIPP-ի շրջանակում ԱՄՆ-ի աշխատանքների արագացմամբ. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է «Թրամփի ուղու» շրջանակներում ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների արագացմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բայրամովն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվի քայլերը:

Ամենից շատ դիտված