Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:27 19-11-2025

Կարմիրգրքային բույսերի վերաբերյալ ապացույցներ ունենք, որոնք կօգտագործվեն ՇՄԱԿ փորձաքննության արդյունքի հրապարակման համար

Կարմիրգրքային բույսերի վերաբերյալ ապացույցներ ունենք, որոնք կօգտագործվեն ՇՄԱԿ փորձաքննության արդյունքի հրապարակման համար։ Այս մասին Վեդիի համայնքապետարանում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը։

Նշենք, որ քիչ առաջ Վեդիի ավագանին միաձայն ընդունեց Կարմիր սարը հանք դարձնելու մասին նախագիծը։

Հավելենք, որ Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է և հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայր, իսկ Վեդու ավագանու քվեարկությունից է կախված՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն Կարմիր սարում հանքարդյունահանման թույլատվություն կստանա», թե ոչ։

Ձեզ գուցե հետաքրքրի