copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 18:28 18-11-2025

Նոր սկանդալ Լուվրում. բլոգերները «Մոնա Լիզայի» կողքին իրենց դիմանկարն են կախել

Լուվրի անվտանգության համակարգը կրկին քննադատության թիրախում է հայտնվել հերթական սկանդալից հետո։

Այս անգամ թերությունները բացահայտվել են երկու երիտասարդ բելգիացի TikTok-բլոգերների՝ Նիլի և Սենեի «պրանկի» արդյունքում, որոնք կարողացել են զբոսաշրջիկների տեսքով մուտք գործել թանգարան և կախել իրենց սեփական՝ Վերածննդի դարաշրջանի ոճով ձևավորված դիմանկարը այն դահլիճում, որտեղ ցուցադրվում է լեգենդար Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»։

Դեպքը մեծ աղմուկ է հանել, հատկապես հաշվի առնելով Լուվրում վերջերս տեղի ունեցած գողության հետագա լարվածությունը։ Թանգարանի ղեկավարությունը արդեն ուսումնասիրում է միջադեպը, և չի բացառվում, որ կդիմի իրավապահներին՝ բլոգերների դեմ պաշտոնական բողոք ներկայացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել