copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:47 18-11-2025

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը և թույլատրում է միջազգային կայունացման ուժեր ստեղծել, հայտնում է Reuters-ը։

Բանաձևի տեքստում նշվում է, որ անդամ երկրները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք Խաղաղության խորհրդին, որը նախատեսվում է որպես անցումային իշխանություն՝ վերահսկելու Գազայի վերակառուցումն ու տնտեսական վերականգնումը։ Այն նաև արտոնում է միջազգային կայունացման ուժի գործունեությունը, որը պետք է ապահովի Գազայի ապառազմականացման գործընթացը, այդ թվում՝ զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի