copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:24 17-11-2025

Թուրքիայի և Ավստրալիայի բանակցությունները փակուղի են մտել. որտե՞ղ կանցկացվի COP31-ը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COP31 կլիմայական գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականին։ Թուրքիան և Ավստրալիան թեկնածու երկրների թվում են, որտեղ կարող է անցկացվել գագաթնաժողովը։ Երկու երկրները բանակցություններ են վարում, որպեսզի այդ միջացառումն անցկացվի իրենց երկրում, բայց այդ բանակցությունները տևական ժամանակ է ինչ մտել են փակուղի։

Ավստալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն անդրադառնալով միջոցառման անցկացմանը՝ նշել է, որ այն համատեղ կազմակերպելը տարբերակ չէ։ Ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ համատեղ անցկացման առաջարկն արվել է Թուրքիայի կողմից։ Ալբանեզը մասնավորապես նշել է.

«Մենք համատեղ հյուրընկալություն չենք ունենա, քանի որ դա նախատեսված չէ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կանոններով։

Նշենք, որ COP31-ը մեկնարկել է Բրազիլիայի Բելեմ քաղաքում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 21-ին: Թուրքիան և Ավստրալիան պետք է համաձայնության գան մինչև այդ ամսաթիվը: COP-ում հյուրընկալող երկրները որոշելու համար քվեարկության համակարգ չկա։ Ըստ այդմ՝ թեկնածու երկրները պետք է համաձայնության գան միմյանց միջև, հակառակ դեպքում գագաթնաժողովը տեղի կունենա Գերմանիայի Բոնն քաղաքում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կենտրոնակայանում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ