Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:47 16-11-2025

Աբովյան քաղաքում 5 ամսական երեխա է հանկարծամահ եղել. shamshyan.com

Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի:

Նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանը, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան:

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված