Կակռազ Նիկոլն ա Հայաստանն էս օրը քցել՝ 2018-ին իշխանության գալով․ հարցում

ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե 2018-ին իրենք իշխանություն չլինեին, ՀՀ-ն այսօր չէր լինի։

«Եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մնակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, և այո, սա առաքելություն է, մենք այս առաքելություն անում ենք։ Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է, ինտուիտիվ»,– ասաց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2018-ին չգար իշխանության, մենք այսօր ՀՀ չէինք ունենա»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն է հենց այս վիճակի մեղավորը, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Ոչ, կակռազ հենց ինքն ա էդ օրը քցել մեզ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՀՀ-ն կախված չէ մեկ անձից։ «Ոչ միանշանակ, որովհետև ՀՀ-ն կախված չէր ինչ-որ մեկի անձի գալու կամ չգալուց, ինձ թվում ա հլը մի հատ էլ ճիշտ հակառակը կարա լինի»,- նշեց նա։

«Համաձայն չեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին