Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:48 12-11-2025

Հայաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը

«Իզվեստիա»-ի աղբյուրը հայտնում է, որ Հայաստանում ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը։

Աղբյուրի տվյալներով՝ Ռոբսոնը, նույն ինքը Թաթուլյանը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ «Իզվեստիա»-ն հաղորդում է, որ նա ունի Հայաստանի քաղաքացիություն։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր խմբավորում ձևավորման համար. նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։

Tert.am-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
09:53 Պատերազմ է ընթանում, քանի որ Վաշինգտոնն ու Եվրոպան կանգնած են Կիևի կողքին. Պեսկով