Oragir․News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Երվանդ Բոզոյանի հետ զրուցել ենք Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների, համայնքում տիրող տրամադրությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, ՔՊ-ի վերարտադրության նպաստող ուժերին ձայն տալուց զգուշանալու անհրաժեշտության, «Մայր Հայաստան»-ի նախընտրական ծրագրի, ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ Արծվաշենը վերադարձնելու իշխանականների հայտարարությունների, այսպես կոչված «անկլավները» հանձնելու հետևանքների, Ադրբեջանի կոշտացող հռետորաբանության և պահանջների, Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում։
«Սկսած 2020-21 թվականներից՝ տեղական գրեթե բոլոր կարևորագույն ընտրություններում իշխանությունը պարտվել է։ Սյունիքի բոլոր քաղաքներում՝ խոշոր քաղաքներում ինքը պարտվեց, Ալավերդիում պարտվեց ինքը, բայց կարողացավ կուլիսային խարդախությունների արդյունքում վիժեցնել ընդդիմության հաղթանակը և իր մարդուն նշանակեց, Վանաձորում նույնպես պարտվեց, էլի քրեական գործ բացեց հաղթած թեկնածուի նկատմամբ, իր դրածոին նշանակեց, Գյումրիում էլի պարտվեց, մենք տեսանք, թե ինչպես պարտվեց, և հիմա փորձում են ինչ-որ բաներ անեն, որպեսզի կարողանան իրենց դրածոին անցկացնել, Փարաքարում պարտվեց, և տեսաք՝ ինչ հետևանք ունեցավ։ Եվ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը բոլոր տեղերում փաստացի պարտվել է, ինչը ցույց է տալիս, որ 2026 թվականին իրեն սպասում է անփառունակ պարտություն»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ՔՊ-ի ներսում կան խուճապային տրամադրություններ, որոնք ցրելու համար Փաշինյանին պետք է ամեն գնով հաղթել Վաղարշապատի ընտրություններում։
Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ «Մայր Հայաստան»-ը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղքարտերը։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում․