Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:45 10-11-2025

Ադրբեջանական անցակետեր՝ ՀՀ տարածքում․ հայ դիրքապահները նվաստացումների են ենթարկվում

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանն ահազանգում է, որ Հայաստանի տարածքում կան մարտական դիրքեր, որտեղ հասնելու համար հայ դիրքապահները ստիպված են լինում ադրբեջանական անցակետերի միջով անցնել և ենթարկվել նվաստացուցիչ ստուգման։

Ընդ որում, անցակետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք օկուպացվել են ադրբեջանական զինուժի կողմից։

Արթուր Համբարձումյանը Oragir.News-ին տեղեկացրեց, որ բազմաթիվ նմանատիպ դեպքերի ահազանգեր է ստացել։ Համբարձումյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր պատգամավորներն ամեն ինչից շատ լավ տեղեկացված են։

Ավելին՝ եղել են դեպքեր, երբ նրանք նույնիսկ ցանկացել են մոտենալ այդ դիրքերին, բայց իրենց չեն թողել։ Իսկ թե ինչու պագամավորները չեն խոսում այդ մասին, ինչու են լռում, անհասկանալի է։

Համբարձումյանը հավելում է՝ հիշյալ դիրքերը, որտեղ ծառայություն են իրականացնում հարյուրավոր զինվորներ, Սև լճի հատվածում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ