copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 22:02 09-11-2025

Մալայզիայի ափերի մոտ շրջվել է միգրանտներով նավակը. 7 մարդ զոհվել է, 13-ը՝ փրկվել

Մալայզիայի փրկարարները ջրից Մյանմարից յոթ միգրանտի մարմին են դուրս բերել և 13 մարդու ողջ գտել տասնյակ մարդկանցով շրջված նավակից, հայտնում է Associated Press-ը։

Նավը դուրս է եկել Մյանմարի Ռաքայն նահանգի Բութհիդաունգ քաղաքից, նավում եղել է մոտ 300 մարդ, հայտնել է Մալայզիայի Ծովային փրկարարական գործակալության առաջին ծովակալ Ռոմլի Մուստաֆան՝ հղում անելով նախնական հետաքննությանը։

Ոստիկանությունը և ծովային գործակալությունը հայտարարել են, որ ուղևորները, ենթադրաբար, բաշխվել են երեք ավելի փոքր նավակների մեջ, հենց որ նավը մոտեցել է Մալայզիային։

Ենթադրաբար, նավակներից մեկը խորտակվել է հինգշաբթի օրը Թաիլանդի հարավում գտնվող Թարութաո կղզու մոտ, և տուժածներից ոմանք քշվել են Մալայզիայի հյուսիսային Լանգքավի կղզի, հայտնել են իշխանությունները։ Դեպքի ժամանակն ու ճշգրիտ վայրն անհայտ են։

Պաշտոնյաների վկայությամբ, մյուս երկու նավակների ճակատագիրը նույնպես պարզ չէ։ Տեղական լրատվամիջոցները մեջբերում են Մալայզիայի հյուսիսում գտնվող Կեդահ նահանգի ոստիկանության պետ Աձլի Աբու Շահի խոսքերը, որն ասել է, որ փրկվածներից ոմանք ռոհինջա մուսուլմաններ են Մյանմարից, որտեղ նրանք տասնամյակներ շարունակ հետապնդումների են ենթարկվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին