copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:55 06-04-2023

ՆԳ նախարարը հետևել է պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցների ընթացքին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը այցելել են կրթահամալիրԱպրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում են գտնվում պարեկային ծառայության ընդունելության փուլին առնչվող բոլոր հարցերը, որոնք թույլ կտան հընթացս բարելավել ընդունելության և հետագա փուլերում առկա ընթացակարգերը։

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը կրթահամալիրի աշխատակազմի հետ քննարկել են ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կրթահամալիրին առնչվող հարցեր։

Ապրիլի 3-ից 13-ը կրթահամալիրում անցկացվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 5-ամսյա ուսումնական դասընթացներն անցնելու դեպքում ամբողջ հանրապետությունում կգործարկվի պարեկային ծառայությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից