copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:09 03-11-2025

Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում՝ Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։

Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։

Ամենից շատ դիտված