copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:02 03-11-2025

2024 թ. աշխարհում ավելի քան 670 միլիոն մարդ բախվել է սովի. ՄԱԿ

2024 թվականին մոտավորապես 673 միլիոն մարդ տառապել է սովից, ևս 2.3 միլիարդը՝ բախվել է սննդի պակասի:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը։

«Այսօր սովի և սննդային անապահովության մակարդակը մնում է շատ բարձր։ 2024 թվականին մոտավորապես 673 միլիոն մարդ բախվել է սովի, իսկ մոտավորապես 2.3 միլիարդը՝ միջին կամ ծանր սննդային անապահովության»,- ասել է նա Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի ղեկավարների առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաքում՝ ՄԱԿ-ի սոցիալական զարգացման գագաթնաժողովից առաջ։

Բերբոքը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը փաստաթղթավորում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած «սովի և աղքատության նոր օջախները»։ Որպես օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահը նշել է Սահելը, որտեղ, ըստ նրա, 50 տարի առաջ բամբակ են աճեցրել։ «Ահա թե ինչպես է սկսվում արատավոր շրջանը։ Կլիմայական անկայունությունը հանգեցնում է սովի և աղքատության։ Դրանք առաջացնում են միգրացիա և հակամարտություններ, իսկ հակամարտությունները սրում են սովն ու աղքատությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ սովի դեմ պայքարը «ոչ միայն բարեգործության ակտ է, այլև անվտանգության հարց»։

Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից՝ Կատարի կառավարության աջակցությամբ, տեղի կունենա Դոհայում նոյեմբերի 4-6-ը։

Մասնակիցները կքննարկեն աղքատության դեմ պայքարի, սոցիալական արդարության ամրապնդման և հավասարության խթանման միջոցառումները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր