Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 03-11-2025

Նիկոլի ընտանիքն իրենից խելացի է, որ չի մասնակցում ինքնակոչ պատարագներին․ հարցում

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական պատգամավորներ, պաշտոնյաներ այցելում են Հովհաննավանք և մասնակցում են կարգալույծ հռչակված քահանայի մատուցած «պատարագին»։

Սակայն հետաքրքիր է այն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ այս շաբաթ նրա հետ չեն մասնակցել Հովհաննավանքում մատուցված ինքնակոչ պատարագին։ Չնայած նրան, որ Աննա Հակոբյանն այժմ գտնվում է Հայաստանում, Նիկոլ Փաշինյանին չի միացել Հովհաննավանքում մատուցված ինքնակոչ պատարագի ժամանակ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները չեն մասնակցում կարգալույծ արված քահանայի մատուցած «պատարագին»»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե ընտանիքն իրենից ավելի խելացի է, որոշներն էլ դժվարացան պաատասխան տալ։

«Կարող ա ժամանակ գա, գնան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ «Ճիշտ կլինի էդ հարցը ուղղել իր ընտանիքի անդամներին, ես՝ փառք Աստծո իր ընտանիքի անդամը չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե Վեհափառը կարգազանցությամբ է զբաղվել, դա պետության գործառույթը չէ խաառվել եկեղեցու գործերին»,- նշեց նա։

«Ուրեմն իրանից խելացի են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին