Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:17 01-11-2025

Արցախցի տատիկին գտել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում

Երեկվանից որպես անհետ կորած որոնվող արցախցի Ժաննա Անտոնյանին քիչ առաջ հայտնաբերել են Վարդանաշեն գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

75–ամյա կնոջը ներկայումս տեղափոխում են հիվանդանոց՝ ստուգման նպատակով։

«Գտել ենք սառած վիճակում, դաշտում»,- հայտնեցին համայնքապետարանից։

Նշենք, որ տարեց կինը երեկ ժամը 15.00–ից որոնվում էր։