Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:25 01-11-2025

3-ամյա Տիգրանի որոնումները դեռևս անարդյունք են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։