Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:17 05-03-2022

Նոր Նորքի թաղապետը կփոխվի. թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավորի որդին է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ : Կփոխվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 5-ի համարում։

«Այս պաշտոնի համար երկու անուն է շրջանառվում. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին` Հովսեփ Աղազարյանը, որն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, եւ Նոր Նորք բնակիչ Գուրգեն Պողոսյանը, որը նախկինում սատարել է ՀՀԿ-ին, վերջին ընտրություններում աշխատել է ՔՊ-ի համար։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփ Աղազարյանը նշեց, թե նման առաջարկ չի ստացել եւ շարունակում է զբաղեցնել փոխթաղապետի պաշտոնը։ Նշենք, որ նրա թեկնածության մասով կուսակցության ներսում թեժ քննարկումներ են, եւ այնքան էլ կողմ չեն այդ նշանակմանը։ Այլ փոփոխություններ եւս կլինեն”,- գրել է թերթը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան